ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ-ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
«Քաղաքակրթությունների հոգևոր-աշխարհայացքային դինամիկան» հետազոտական ուղղությունը նվիրված է քաղաքակրթական զարգացման հոգևոր, աշխարհայացքային և արժեքային հիմքերի ուսումնասիրությանը, որոնք որոշում են կյանքի մշակութային ձևերը, հասարակական կազմակերպման մոդելներն ու հասարակությունների երկարաժամկետ պատմական դինամիկան։
Էմերջենտ դարաշրջանի պայմաններում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աշխարհայացքային համակարգերի, մշակութային կոդերի և քաղաքակրթական ինքնության կերպափոխման գործընթացներին, ինչպես նաև հոգևոր կյանքի և նոր ճանաչողական (կոգնիտիվ) մոդելների ձևավորման վրա թվային միջավայրի ունեցած ազդեցությանը։
Այս ուղղության հետազոտությունները թույլ են տալիս վերհանել քաղաքակրթական ռեզիլենտության հիմնարար գործոններն ու ավելի խորը հասկանալ քաղաքակրթությունների էկոհամակարգում դրանց զարգացման ու փոխգործակցության մեխանիզմները։
Առնչվող հրապարակումներ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ
«Պետականություն և ինստիտուցիոնալ զարգացում» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է պետական և հասարակական ինստիտուտների էվոլյուցիան՝ որպես քաղաքակրթությունների կազմակերպման, համակարգման, ռեզիլենտության և ռազմավարական զարգացման մեխանիզմներ։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ
«Հասարակություն և գլոբալ հայկական ցանց» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է սոցիալական կառուցվածքները, հասարակական կապակցվածության մեխանիզմներն ու հայկական քաղաքակրթության բաշխված կազմակերպման ձևերը՝ որպես դրա երկարաժամկետ զարգացման և քաղաքակրթական ռեզիլենտության գործոններ։