ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹՎԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆՈ-ԿՈԳՆԻՏԻՎ ՈԼՈՐՏԸ
«Քաղաքակրթական զարգացման թվային և տեխնո-կոգնիտիվ ոլորտը» հետազոտական ուղղությունը նվիրված է թվային տիրույթի, տեխնո-կոգնիտիվ գործընթացների և քաղաքակրթությունների երկարաժամկետ դինամիկայի վրա դրանց ունեցած ազդեցության ուսումնասիրությանը։
Էմերջենտ դարաշրջանի պայմաններում թվային հարթակները, ալգորիթմական համակարգերը, արհեստական բանականությունն ու գլոբալ տեղեկատվական-հաղորդակցական ցանցերը ձևավորում են հասարակական կյանքի նոր չափում՝ փոխելով հաղորդակցության, համակարգման, որոշումների ընդունման և հավաքական գիտակցության ձևավորման մեխանիզմները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղաքակրթությունների թվային կերպափոխման, կոգնիտիվ տարածության զարգացման, ալգորիթմական կառավարման և կոգնիտիվ անվտանգության հետազոտմանը՝ որպես քաղաքակրթական ռեզիլենտության գործոնների։
Առնչվող հրապարակումներ
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ-ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
«Քաղաքակրթությունների հոգևոր-աշխարհայացքային դինամիկան» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է հոգևոր հիմքերը, աշխարհայացքային համակարգերը, արժեքային կառուցվածքներն ու մշակութային կոդերը՝ որպես քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և փոխգործակցության հիմնարար գործոններ։
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ
«Պետականություն և ինստիտուցիոնալ զարգացում» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է պետական և հասարակական ինստիտուտների էվոլյուցիան՝ որպես քաղաքակրթությունների կազմակերպման, համակարգման, ռեզիլենտության և ռազմավարական զարգացման մեխանիզմներ։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ
«Հասարակություն և գլոբալ հայկական ցանց» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է սոցիալական կառուցվածքները, հասարակական կապակցվածության մեխանիզմներն ու հայկական քաղաքակրթության բաշխված կազմակերպման ձևերը՝ որպես դրա երկարաժամկետ զարգացման և քաղաքակրթական ռեզիլենտության գործոններ։