«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ» ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի հայեցակարգ
Հայկական քաղաքակրթությունն իրենից ներկայացնում է պետությունների, համայնքների, կազմակերպությունների, կառույցների, բիզնեսի և միլիոնավոր մարդկանց գլոբալ ցանց, որոնց միավորում են ընդհանուր պատմությունը, մշակույթն ու քաղաքակրթական ինքնությունը: Չնայած այս ցանցի մասշտաբներին՝ այսօր այն չունի միասնական թվային մոդել, որը թույլ կտա տեսնել այն որպես ամբողջական համակարգ:
«Ժամանակակից հայկական տարածության թվայնացում» նախագիծն ուղղված է հայկական աշխարհի առաջին համապարփակ թվային քարտեզի ստեղծմանը, որն կարտացոլի դրա կառուցվածքը, փոխկապակցվածությունը, ռեսուրսներն ու ներուժը:
Նախագծի նպատակը
Ժամանակակից հայկական քաղաքակրթության բոլոր առանցքային տարրերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, համակարգման և վերլուծության միջոցով հայկական աշխարհի միասնական թվային տվյալների բազայի ստեղծում:
Հետազոտության հիմնական ուղղությունները
Նախագծի շրջանակներում նախատեսվում է հայկական տարածության հետևյալ տարրերի թվայնացումը.
-
Հայաստանի Հանրապետություն. պետական կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, կրթական և գիտական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մշակութային և առևտրային կառույցներ:
-
Հայկական Սփյուռք. պաշտոնական համայնքային կազմակերպություններ, կրթական, երիտասարդական, մշակութային և բարեգործական հաստատություններ ամբողջ աշխարհում:
-
Անկախ հայկական համայնքներ. ակումբներ, միություններ, ասոցիացիաներ, մասնագիտական և հասարակական միավորումներ:
-
Հայկական աշխարհի տնտեսական ցանց. հայկական կապիտալի հետ կապված ընկերություններ, ներդրումային կառույցներ, ձեռնարկատիրական միավորումներ և ֆինանսական հաստատություններ:
-
Կրոնական կազմակերպություններ. Հայ Առաքելական Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, հայ ավետարանական և բողոքական համայնքների, ինչպես նաև հայկական աշխարհի այլ կրոնական կազմակերպությունների կառույցներ:
Իրականացման սկզբունքները
Յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացված կլինի թվային պրոֆիլի տեսքով, որը կներառի.
-
հիմնական տեղեկատվություն,
-
գործունեության ուղղություններ,
-
ղեկավարություն,
-
կոնտակտային տվյալներ,
-
հղումներ պաշտոնական աղբյուրներին,
-
տեղեկություններ գործընկերների և այլ կազմակերպությունների հետ փոխկապակցվածության մասին:
Բոլոր տվյալները կմիավորվեն մեկ միասնական թվային համակարգում, որը թույլ կտա վերլուծել հայկական աշխարհի կառուցվածքն ու դրա տարրերի միջև կապերը:
Ակնկալվող արդյունքները
Նախագծի իրականացումը թույլ կտա.
-
ձևավորել հայկական աշխարհի առաջին համապարփակ թվային քարտեզը,
-
որոշել հայկական քաղաքակրթական ցանցի իրական մասշտաբները,
-
գնահատել դրա մարդկային, մտավոր, տնտեսական և մշակութային ներուժը,
-
բացահայտել փոխգործակցության հիմնական կենտրոններն ու համագործակցության ուղղությունները,
-
ստեղծել գիտական հիմք հայկական քաղաքակրթության ռազմավարական պլանավորման, հետազոտությունների և զարգացման համար:
Ռազմավարական նշանակությունը
Նախագիծը կդառնա «Աշխարհ» գիտահետազոտական կենտրոնի գործունեության հիմնարար ուղղություններից մեկը: Ստեղծված թվային մոդելը թույլ կտա առաջին անգամ ներկայացնել հայկական աշխարհը որպես միասնական քաղաքակրթական համակարգ, որոշել դրա սահմանները, կառուցվածքը, ռեսուրսներն ու հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել ժամանակակից տեղեկատվական-վերլուծական հարթակ հետագա գիտական հետազոտությունների և գործնական նախագծերի համար:
Առնչվող հրապարակումներ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ SD-1 ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԾԱՆՑՅԱԼ ՁևԵՐԻ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ V1.0
Հետազոտությունն ուղղված է ոչ թե քաղաքակրթական կյանքի առանձին ձևերին, այլ այն ճարտարապետություններին, որոնց ներսում այդ ձևերը առաջանում, գոյություն ունեն և փոփոխվում են։