«ԱՇԽԱՐՀ» ՀԱՐԹԱԿԻ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ (ՇԱԲԼՈՆՆԵՐԻ) ՓԱԹԵԹ
Կաղապարը (շաբլոնը) նյութի (տեքստի) կազմակերպման ձև չէ, այլ հարթակում օբյեկտի գոյության կառուցվածքը։
Հարթակի ցանկացած օբյեկտ պետք է ունենա մակարդակ, կապեր և կապակցված լինի ռազմավարական ուղղությանը կամ ուղղություններին։
Առանց կապերի օբյեկտները չեն կարող հրապարակվել հարթակում։
Հարթակի յուրաքանչյուր կաղապար պետք է ներառի չորս բլոկ (շերտ).
- Իմաստային – տեքստ, որը նկարագրում է, թե ինչ է իրենից ներկայացնում օբյեկտը,
- Կառուցվածքային – նկարագրում է օբյեկտի դիրքը հարթակում, թե որտեղ է այն գտնվում,
- Կապեր – առանցքային բլոկ, որը նկարագրում է, թե ինչի հետ է կապված օբյեկտը (ներգնա և արտագնա կապեր),
- Մետատվյալներ – օգնում են օբյեկտը «կապել» հարթակին՝ ինչպես է այն աշխատում, որ նախագծերի շրջանակներում և այլն։
Օբյեկտների ստանդարտացումը թույլ է տալիս դրանք հարթակում «հավաքել» մեկ միասնական համակարգի մեջ։
Հարթակի կաղապարները բաժանվում են 5 խմբի.
- Բովանդակային (կոնտենտային) օբյեկտներ,
- Կառուցվածքային օբյեկտներ,
- Օպերացիոն (գործառնական) օբյեկտներ,
- Սոցիալական օբյեկտներ,
- Մեթոդաբանական օբյեկտներ։
ԾՐԱԳՐԵՐ
Առնչվող հրապարակումներ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ SD-1 ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԾԱՆՑՅԱԼ ՁևԵՐԻ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ V1.0
Հետազոտությունն ուղղված է ոչ թե քաղաքակրթական կյանքի առանձին ձևերին, այլ այն ճարտարապետություններին, որոնց ներսում այդ ձևերը առաջանում, գոյություն ունեն և փոփոխվում են։