ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՐԳ
Ժամանակակից աշխարհն իրենից ներկայացնում է քաղաքակրթությունների, պետությունների, ոչ պետական դերակատարների, հասարակությունների և միջազգային ինստիտուտների փոխգործակցության բարդ համակարգ։ Այս փոխգործակցությունները ձևավորում են համաշխարհային համակարգը, որի ներսում զարգանում է քաղաքակրթությունների էկոհամակարգը՝ տարբեր քաղաքակրթական կենտրոնների միջև համագործակցության, մրցակցության և հակամարտությունների տարածությունը։
Էմերջենտ դարաշրջանի պայմաններում գլոբալ գործընթացները դառնում են ավելի փոխկապակցված։ Ուժեղանում է քաղաքակրթական գործոնների ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, իսկ համաշխարհային համակարգը ձեռք է բերում ավելի բարդ և բազմաբևեռ բնույթ։
«Քաղաքակրթությունների էկոհամակարգը և համաշխարհային կարգը» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է էկոհամակարգում քաղաքակրթությունների փոխգործակցության երկարաժամկետ դինամիկան և համաշխարհային համակարգի կերպափոխումը էմերջենտ դարաշրջանի պայմաններում։