ԱՇԽԱՐՀԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Աշխարհն իրենից ներկայացնում է բաց, բաշխված քաղաքակրթություն, որը պատմականորեն զարգացել է տարբեր քաղաքակրթությունների փոխգործակցության տարածությունում և օժտված է գլոբալ ներկայությամբ՝ իր ինստիտուտների, համայնքների ու մշակութային կապերի ցանցի միջոցով։
Էմերջենտ դարաշրջանի պայմաններում քաղաքակրթությունների էկոհամակարգը դառնում է համագործակցության, մրցակցության ու հակամարտությունների հիմնական տարածությունը՝ քաղաքակրթական դերակատարներից պահանջելով համաշխարհային համակարգում սեփական անձը գիտակցված դիրքավորելու ունակություն։
«Աշխարհը քաղաքակրթությունների էկոհամակարգում» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է հայկական քաղաքակրթության ներկայության ձևերը, փոխգործակցության մեխանիզմներն ու դիրքավորման ռազմավարությունը քաղաքակրթությունների էկոհամակարգում՝ դրանք դիտարկելով որպես Աշխարհի երկարաժամկետ զարգացման և քաղաքակրթական ռեզիլենտության ամրապնդման նախապայմաններ։