«ԱՇԽԱՐՀ» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնը ստեղծվում է որպես հայկական քաղաքակրթության ռազմավարական մտքի ենթակառուցվածքի տարր, որն ապահովում է քաղաքակրթական վերլուծության, ռազմավարական մտածողության և երկարաժամկետ հետազոտությունների զարգացումը։
Կենտրոնի առաքելությունն է ձևավորել այնպիսի մտավոր միջավայր, որն ընդունակ է հետազոտել քաղաքակրթությունների զարգացման երկարաժամկետ գործընթացները, մշակել համաշխարհային փոփոխությունների ընկալման հայեցակարգային շրջանակներ և նպաստել Աշխարհի քաղաքակրթական ռեզիլենտության (դիմակայունության) ամրապնդմանը։
Միավորելով հետազոտողներին, փորձագետներին և ինստիտուտները՝ Կենտրոնը նպաստում է միջճյուղային համայնքի ձևավորմանը, միջազգային հետազոտական համագործակցության ընդլայնմանը և ռազմավարական մտքի այն ենթակառուցվածքի ձևավորմանը, որն անհրաժեշտ է քաղաքակրթությունների էկոհամակարգի զարգացմանը հայկական քաղաքակրթության գիտակցված մասնակցության համար։