Աշխարհ գիտահետազոտական կենտրոնԱշխարհ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

    Ներածություն

    Սույն փաստաթուղթն իրենից ներկայացնում է «Աշխարհ» նախագծի գոկաբանական ֆրեյմը, որն ամրագրում է դրա կանոնը, բազիսային ու ընդլայնված սկզբունքների համակարգը, ինչպես նաև օբյեկտիվ իրականության մեջ նախագծի ծավալման փուլերը։

    Կանոնը որոշում է թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները, ներմուծում է հիմնարար զատորոշումներ և սահմանում է այն լեզուն, որը հնարավոր է դարձնում Աշխարհի ապագայի նախագծումը փոփոխությունների դարաշրջանի պայմաններում։
    Նախագծի սկզբունքները բխում են կանոնից և սահմանում են նախագծի կայունության ու զարգացման պայմանները՝ ապահովելով հաջորդող հետազոտությունների և դրա ծավալման ձևերի կապակցվածությունը։

    «Աշխարհ» նախագիծն ընկալվում է որպես քաղաքակրթական և ամբողջական, որն օժտված է զարգացման սեփական տրամաբանությամբ, կենտրոնով ու հորիզոնով, և չի կարող հանգեցվել (ռեդուկցիայի ենթարկվել) մշակութային, կրոնափիլիսոփայական, հասարակական-քաղաքական, գիտական կամ տեխնոլոգիական նախաձեռնությունների։

    Փաստաթուղթն ունի հիմնադիր բնույթ և նախատեսված է նախագծի փոշիացումը, զավթումն ու գործիքայնացումը (ինստրումենտալացումը) կանխելու համար՝ ներմուծելով անհրաժեշտ սահմանափակումներ, զատորոշումներ և պայմաններ, որոնց շրջանակներում տեղի է ունենում դրա զարգացումը։ Այն չի նկարագրում նախագծի նպատակադրումը, առաքելությունը, ճարտարապետությունը կամ օպերացիոն մեխանիզմները։ Փաստաթուղթը նաև չի նկարագրում հաջորդ փուլերում և այլ փաստաթղթերում ձևավորվող ինստիտուտները, կառուցվածքներն ու դրանց գործառույթները, որոնք չեն կարող հակասել կանոնին և սկզբունքներին։

    ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
    ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ

    Առնչվող հրապարակումներ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

    «Աշխարհ» նախագիծը նախատեսված է էմերջենտ դարաշրջանի պայմաններում հայկական քաղաքակրթության քաղաքակրթական մակարդակի մտածողության պահպանման և ծավալման համար, երբ կազմակերպման և կառավարման այլ մակարդակները հասնում են իրենց կիրառելիության սահմաններին:

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    «Աշխարհ» նախագծի առաքելությունն է պահպանել և
    զարգացնել այն պայմանները, որոնցում հայկական քաղաքակրթությունն ունակ է
    պահպանել իր ամբողջականությունն ու ինքնությունը, հետազոտել ապագան և
    գործել էմերջենտ դարաշրջանի պայմաններում՝ պահպանելով իրեն բնորոշ
    օնտոլոգիական լարումները: Առաքելությունն իրականացվում է որպես
    հավասարակշռության պահպանում պահպանման և փոփոխության, հեռացման և
    վերադարձի, կենտրոնի և բաշխվածության միջև, ինչպես նաև որպես
    մասնակցություն քաղաքակրթությունների փոխազդեցությանը էկոհամակարգի
    շրջանակներում՝ ելնելով սեփական ինքնությունից, փորձից և
    պատասխանատվությունից:

    ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՌԵԶԻԼԻԵՆՏՈՒԹՅՈՒՆ

    ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՌԵԶԻԼԻԵՆՏՈՒԹՅՈՒՆ

    Քաղաքակրթական ռեզիլենտությունը քաղաքակրթական վերլուծության ինտեգրալային կատեգորիա է, որը բացահայտում է քաղաքակրթության՝ կենսունակությունը, ամբողջականությունն ու գործունակությունը պահպանելու, ոչ գծային փոփոխություններին հարմարվելու և զարգացման նոր մոդելներ ձևավորելու ունակությունը։

    Աջակցեք մեզ