«ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Աշխարհ» նախագիծը նախատեսված է էմերջենտ դարաշրջանի պայմաններում հայկական քաղաքակրթության քաղաքակրթական մակարդակի մտածողության պահպանման և ծավալման համար, երբ կազմակերպման և կառավարման այլ մակարդակները հասնում են իրենց կիրառելիության սահմաններին:
Ռազմավարական հետազոտական ուղղություններ
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ-ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
«Քաղաքակրթությունների հոգևոր-աշխարհայացքային դինամիկան» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է հոգևոր հիմքերը, աշխարհայացքային համակարգերը, արժեքային կառուցվածքներն ու մշակութային կոդերը՝ որպես քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և փոխգործակցության հիմնարար գործոններ։
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ
«Պետականություն և ինստիտուցիոնալ զարգացում» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է պետական և հասարակական ինստիտուտների էվոլյուցիան՝ որպես քաղաքակրթությունների կազմակերպման, համակարգման, ռեզիլենտության և ռազմավարական զարգացման մեխանիզմներ։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ
«Հասարակություն և գլոբալ հայկական ցանց» հետազոտական ուղղությունն ուսումնասիրում է սոցիալական կառուցվածքները, հասարակական կապակցվածության մեխանիզմներն ու հայկական քաղաքակրթության բաշխված կազմակերպման ձևերը՝ որպես դրա երկարաժամկետ զարգացման և քաղաքակրթական ռեզիլենտության գործոններ։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՌԵԶԻԼԻԵՆՏՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսություն, ենթակառուցվածքներ և ռեզիլենտություն» ուղղությունն ուսումնասիրում է տնտեսական բազիսը, ենթակառուցվածքներն ու ռեսուրսային մեխանիզմները՝ որպես քաղաքակրթական ռեզիլենտության և երկարաժամկետ զարգացման նյութական հիմքեր։