Աշխարհ գիտահետազոտական կենտրոնԱշխարհ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԱՔՍԻՈՄՆԵՐԸ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԱՔՍԻՈՄՆԵՐԸ

    «Աշխարհ» նախագիծը հիմնված է քաղաքակրթական մտածողության հիմնարար աքսիոմների և սկզբունքների համակարգի վրա, որոնք որոշում են դրա աշխարհայացքային, հետազոտական ու մեթոդաբանական հիմքերը։

    Աքսիոմները ֆիքսում են այն բազային դրույթները, որոնք ընդունվում են որպես ելակետային հիմքեր՝ քաղաքակրթությունների և դրանց էկոհամակարգի հետազոտության համար։

    Սկզբունքները սահմանում են քաղաքակրթական մտածողության եղանակը՝ առաջադրելով պատմական գործընթացների վերլուծության, քաղաքակրթությունների բնույթի ընկալման և զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորման կանոնները։

    Միասին դրանք կազմում են «Աշխարհ» նախագծի ճանաչողական (կոգնիտիվ) հիմքը՝ ապահովելով դրա հետազոտական տիրույթի, հասկացութային համակարգի և ռազմավարական գործունեության ներքին համաձայնեցվածությունը

    ԿԵՆՏՐՈՆ

    Առնչվող հրապարակումներ

    ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ

    ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ

    «Աշխարհ»՝ հայկական քաղաքակրթության ռազմավարական մտածողության զարգացման և քաղաքակրթությունների էկոհամակարգի հետազոտման մտավոր հարթակ։ Էմերջենտ դարաշրջանը քաղաքակրթությունները վերադարձնում է պատմական գործընթացի առանցքային սուբյեկտների թվին։

    «ԱՇԽԱՐՀ» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    «ԱՇԽԱՐՀ» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաքելությունն է զարգացնել հայկական քաղաքակրթության ռազմավարական մտքի ենթակառուցվածքը՝ միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման, քաղաքակրթական վերլուծության զարգացման և հայեցակարգային շրջանակների ձևավորման միջոցով, որոնք նպաստում են քաղաքակրթությունների էկոհամակարգի և համաշխարհային կարգի էվոլյուցիային Աշխարհի իմաստավորված մասնակցությանը:

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԹԻՄԸ

    «ԱՇԽԱՐՀ» ՆԱԽԱԳԾԻ ԹԻՄԸ

    «Աշխարհ» նախագծի թիմը մեթոդաբանական ընդհանուր հիմքերով և հետազոտական օրակարգով միավորված մասնակիցների բաշխված համակարգ է, որն ապահովում է քաղաքակրթական վերլուծության զարգացումն ու նախագծի հետազոտական ծրագրի իրագործումը։

    Աջակցեք մեզ